Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչո՞ւ է Կրասնոդարի երկրամասի հայկական կազմակերպությունը խզում իր կապերը Արա Աբրահամյանի միության հետ

«2020 թվականի դեկտեմբերի 19-ին կարճատև այցով «Կրասնոդարի երկրամասի տարածաշրջանային հայկական ազգային-մշակութային ինքնավորության» ներկայացուցչություն էր ժամանել «Ռուսաստանում հայերի դաշնային ազգային-մշակութային ինքնավարության» ներկայացուցիչ և «Ռուսաստանում հայերի միության» նախագահ պարոն Արա Աբրահամյանը։

 Նա այցելեց Սրբ․ Սահակի և Սրբ․ Մեսրոպի եկեղեցի, «Հովհաննես Թումանյանի» անվան կրթա-մշակութային կենտրոն, որտեղ հանդիպեց տարածաշրջանային  հայկական ինքնավարության ներկայացուցիչների հետ։ Տեղի ունեցավ հետաքրքիր զրույց, որի շրջանակներում կողմերը արտահայտեցին իրենց տեսակետները Հայաստանում ընթացող իրադարձությունների մասին։ Մտնելով «Դաշնային ինքնավարության» անդամների կազմ՝ մենք ստանձնեցինք իրավունքներ՝ կապված միության կանոնադրային գործունեության հետ, հաստատեցինք կանոնադրությունը, հետաքրքրվածությունը՝ կանոնադրային խնդիրների լուծման հարցում և այլն։ 

Սակայն Արցախում պատերազմական գործողությունների ընթացքում և եռակողմ հայտարարությունից հետո մենք ուշադրություն դարձրեցինք Արա Աբրահամյանի կողմից հանրային տարբեր հարթակներում արված քաղաքական հայտարարություններին, որոնց բնույթը ոչ մի կապ չունի ինչպես Ռուսաստանում հայերի տարածաշրջանային ինքնավարության, այնպես էլ Կրասնոդարի երկրամասի տարածաշրջանային հայկական ազգային-մշակութային ինքնավարության մեր կանոնադրային նպատակների և խնդիրների հետ։

 Հայաստանի Հանարապետության, Արցախի Հանրապետության ներքաղաքական խնդիրները, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության տարածաշրջանային քաղաքականությունը չի գտնվում ազգային-մշակութային ինքնավարությունների ո՛չ նպատակների, ո՛չ խնդիրների և ո՛չ էլ իրավունքների տիրույթում։ Մենք գտնում ենք, որ հանրայնորեն արված քաղաքական հայտարարությունները, կապված Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջազգային քաղաքականության հետ պետք է կոլեգիալ քննարկվեն։ 

Ելնելով վերոնշյալից՝ «Կրասնոդարի երկրամասի տարածաշրջանային հայկական ազգային-մշակութային ինքնավարությունը» դադարեցնում է իր ներկայացվածությունը «Ռուսաստանում հայերի դաշնային ազգային-մշակութային ինքնավարության» կազմում։