Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բայրամով-Միրզոյան հանդիպում տեղի կունենա այսօր՝ Շվեդիայում

Բայրամով-Միրզոյան հանդիպում տեղի կունենա այսօր՝ Շվեդիայում
Քաղաքականություն
12:35, 02 декабрь 2021
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն դեկտեմբերի 2-ին՝ Շվեդիայում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։ Այս մասին ասել է ԵՄ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լյուկ Պիեռ Դևինը, փոխանցում է Haqqin.az-ը։

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախարարների խորհրդի 28-րդ հանդիպումը տեղի կունենա 2021 թվականի դեկտեմբերի 2-3-ը՝  Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում։

ԵԱՀԿ-ի 57 անդամ պետությունների արտգործնախարարների տարեկան հանդիպումը տեղի կունենա ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդի հրավերով։