Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայունացման հարցը

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայունացման հարցը
Քաղաքականություն
22:37, 02 декабрь 2021
 Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայունացման հարցը. այս մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:

Նշվում է, որ արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են տարածաշրջանային ուղիներում երկու երկրների ջանքերի համակարգումը, այդ թվում՝ Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացումը։