Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել է Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել է Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունը
Քաղաքականություն
19:19, 03 декабрь 2021
«Սիրելի՛ հայրենակիցներ,  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հերթական նիստի ընթացքում, որոշում է կայացվել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունը»,- տեղեկացնում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից:

Կենսագրությունը

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
27 օգոստոսի, 1981թ․ ք․ Սևան
Աշխատանքային գործունեություն
2004- 2009թթ. - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության և զարգացման վարչության մասնագետ
2009 մարտ-հոկտեմբեր - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության
թարգամանիչ-իրավաբան
2009-2011 թթ․ - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական իրավական հարցերով
2011-2014 թթ. – ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի օգնական (վերջին երկու տարին համատեղությամբ աշխատանք)
2012-2014 թթ․ - ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական իրավական հարցերով
2014-2015թթ․ - ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն Հայաստանի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը» ծրագրում թիմի ղեկավար (ընթացակարգերի և կանոնակարգերի բարելավման բաղադրիչ)
2015-2018թթ․ - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետ
2018թ.-2019թթ. - Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդական (միջազգային իրավական հարցեր)
2019թ. հունվարից մինչև 2019 թվականի հուլիսը – ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական (միջազգային իրավական հարցեր):
ՀՀ վարչապետի 2019 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:
ՀՀ վարչապետի 2021 թվականի ապրիլի 6-ի N 345-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ։
Կրթություն
1998-2002 թթ. - Երևանի պետական համալսարան, Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժին, բակալավրի աստիճան  
2002-2004թթ. - Երևանի պետական համալսարան, Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժին, մագիստրոսի աստիճան
2006-2008թթ․ - Հյուսիսային համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ, բակալավրի աստիճան:
Այլ տեղեկություններ
Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն և արաբերեն լեզուներին:
Դիվանագիտության և միջազգային հարաբերությունների ոլորտում ֆրանսերեն լեզվի դիպլոմ
Անկուսակցական
Ամուսնացած չէ: