Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մաշտոցը զարմացել էր. վաղուց Վեդու գրադարանում այսքան մարդ չէր եղել»․ hetq.am

«Մաշտոցը զարմացել էր. վաղուց Վեդու գրադարանում այսքան մարդ չէր եղել»․ hetq.am
Քաղաքականություն
14:34, 05 декабрь 2021
Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում ավագանու ընտրություններ են։ Վեդիի կենտրոնական գրադարանը այսօր ընտրատեղամաս է։ Տեղացիների հետ հարցուփորձից հասկացանք, որ գրադարանում ակտիվություն նկատվում է ընտրությունից ընտրություն։

Քվեախցիկի հետևում գտնվող Մեսրոպ Մաշտոցի որմնապատկերը հաճելիորեն զարմացած էր. վաղուց գրադարանում այսքան մարդ չէր եղել։

Ժամը 12։00-ի դրությամբ՝ գրադարանում՝ 13/23 ընտրատեղամասում գրանցված 1877 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 338 մարդ։

Հանձնաժողովի անդամ Մանվել Մելքոնյանը «ստաժավոր» ավագանի է եղել, տարիներ շարունակ՝ չորս անգամ անընդմեջ ընտրվել է Վեդի քաղաքի ավագանի։

«Միջինը 1400 հոգի ընտրում է այստեղ»,- ասում է Մանվել Մելքոնյանը, իսկ հարցին, թե ինչու այս անգամ էլ չի առաջադրվել, պատասխանեց, որ եկել է ջահելների ժամանակը, իսկ ինքը կզբաղվի իր «մառոժնիանոցով», որը 1983 թվականին առաջինն էր Վեդիում։

Հիշեցնենք, որ Վեդի խոշորացված համայնքում ընտրապայքարին մասնակցում են «Իմ հզոր համայնք», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

Աղբյուր՝ hetq.am