Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կարուսել» Լուսագյուղում․ թիվ 17/59 տեղամասում քվեախցից դուրս եկող քաղաքացու մոտ հայտնաբերվել է երկու ծրար

«Կարուսել» Լուսագյուղում․ թիվ 17/59 տեղամասում քվեախցից դուրս եկող քաղաքացու մոտ հայտնաբերվել է երկու ծրար
Քաղաքականություն
20:17, 05 декабрь 2021
Ապարանի Լուսագյուղ համայնքում 17/59 տեղամասում մի քանի ժամ առաջ քվեախցից դուրս եկող քաղաքացու մոտ հայտնաբերվել է երկու ծրար։ Այդ մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց նշյալ տեղամասի հանձնաժողովի նախագահ Ոսկան Քոչարյանը։

«Մի քանի ժամ առաջ է եղել դեպքը, մի քաղաքացի երկու ծրարով դուրս եկավ քվեախցից և ուզում էր մոտենար տուփին, ես էլ տեսա, վերցրեցի ձեռքից, մեկով թույլ տվեցի որ ընտրի, մյուսն էլ պատռեցի»,-ասաց Ոսկան Քոչարյանը։

Նա տեղեկացրեց, որ այդ մասին իրենք անմիջապես արձանագրում են կատարել գրանցամատյանում, այս պահին էլ այդ հարցով տեղամասում են գտնվում ոստիկանության աշխատակիցները։