Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնի է Շիրակի մարզի 4 համայնքներում ընտրությունների մասնակցության ցուցանիշը

Հայտնի է Շիրակի մարզի 4 համայնքներում ընտրությունների մասնակցության ցուցանիշը
Քաղաքականություն
21:54, 05 декабрь 2021
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Շիրակի մարզում ՏԻՄ ընտրություններին ժամը 20։00-ի դրությամբ մասնակցության ցուցանիշը:

Այսպիսով՝ Աշոցք գյուղում 7504 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 3507 ընտրող կամ 46.74 տոկոսը:

Ամասիայում պատկերը հետևյալն է՝ 5476 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 3195 ընտրող կամ 58.35%-ը:
Ախուրյանում 31.212 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 13.235 ընտրող կամ 42.40%-ը:
 
Արթիկում 36.865 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 19.060 ընտրող կամ 51.76%-ը: