Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փակված ենք համարում ընտրապայքարում համակիրների և մրցակիցների բաժանարար թեման. Մամիկոն Ասլանյան

Փակված ենք համարում ընտրապայքարում համակիրների և մրցակիցների բաժանարար թեման. Մամիկոն Ասլանյան
Քաղաքականություն
13:35, 06 декабрь 2021
Մենք փակված ենք համարում ընտրապայքարում համակիրների և մրցակիցների բաժանարար թեման. այսուհետ մեզ համար կա մեկ միասնական միավոր՝ Վանաձոր խոշորացված համայնքի բնակչություն։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Վանաձորի ՏԻՄ ընտրություններում հաղթած ուժի՝ «Մամիկոն Ասլանյան դաշինքի» համամասնական ցուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանը՝ իր և թիմակիցների անունից շնորհակալություն հայտնելով իրենց բարձր վստահության քվե տալու համար։

«Շնորհավորում եմ բոլոր այն քաղաքական ուժերին և ավագանու անդամներին, ովքեր կլինեն ավագանու կազմում, հարգանքներս՝ նաև մյուս մասնակից ուժերին։

Միասին շարունակելու ենք աշխատել հանուն մեր համայնքի՝ ի շահ Հայաստանի Հանրապետության»,- նշել է Ասլանյանը