Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընտրապայքարն ավարտված է, և առանց ժամանակ կորցնելու պետք է լծվենք մեր համայնքի շենացման գործին․ Արամ Խաչատրյան

Ընտրապայքարն ավարտված է, և առանց ժամանակ կորցնելու պետք է լծվենք մեր համայնքի շենացման գործին․ Արամ Խաչատրյան
Քաղաքականություն
21:15, 06 декабрь 2021
Լոռու մարզպերտ, ՔՊ-ի Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Արամ Խաչատրյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհակալություն է հայտնել վստահության քվե տվողներին։

«Վանաձոր, Գուգարք, Դարպաս, Շահումյան համայնքների սիրելի՛ բնակիչներ,

շնորհակալություն ձեր վստահության քվեն մեզ տալու և աջակցելու համար։

Ապագա ավագանու բոլոր անդամներին և քաղաքական ուժերին շնորհավորում եմ և մաղթում բեղմնավոր աշխատանք Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու կազմում։ Շնորհակալություն եմ հայտնում նաև մասնակից բոլոր քաղաքական ուժերին։ Ընտրապայքարն ավարտված է, և առանց ժամանակ կորցնելու պետք է լծվենք մեր համայնքի շենացման գործին»,- ասված է նրա գրառման մեջ։

Հիշեցնենք, որ Վանաձորի ՏԻՄ ընտրություններում հաղթել է «Մամիկոն Ասլանյան դաշինքի» համամասնական ցուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանը։