Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Քաղաքացիական պայմանագիրը» Աբովյանի 25 ընտրատեղամասերում կբողոքարկի ամփոփված արդյունքները եւ վերահաշվարկի դիմումներ կներկայացնի․ Ռոմանոս Պետրոսյան

«Քաղաքացիական պայմանագիրը» Աբովյանի 25 ընտրատեղամասերում կբողոքարկի ամփոփված արդյունքները եւ վերահաշվարկի դիմումներ կներկայացնի․ Ռոմանոս Պետրոսյան
Քաղաքականություն
11:25, 07 декабрь 2021
Շրջակա միջավայր նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելինե՛րս,

քանի որ Աբովյան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների խիստ նախնական արդյունքներով՝ 27 ավագանու մանդատների բաշխման արդյունքում ստացվում է այնպիսի պատկեր, որ խիստ վճռորոշ է դառնում ՄԵԿ մանդատի ճշտությամբ հնարավոր կոալիցիոն վերադասավորումները, եւ վերլուծելով նաեւ տարբեր ընտրատեղամասերից մեր վստահված անձանց միջոցով ստացված ընթացիկ եւ ամփոփիչ ողջ տեղեկատվությունը, որոշում ենք կայացրել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» 29-րդ ընտրատարածքի՝ շուրջ 41 ընտրական տեղամասերից թվով 25 խոշոր ԸՏ-երում կբողոքարկի ամփոփված արդյունքները եւ վերահաշվարկի դիմումներ կներկայացնի։

Շնորհակալություն»։

ՀՀ շրջակա միջավայր նախարար, ՔՊԿ անդամ Ռոմանոս Պետրոսյան