Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աբովյանում ընթանում է ձայների վերահաշվարկը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դիմումով

Աբովյանում ընթանում է ձայների վերահաշվարկը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դիմումով
Քաղաքականություն
15:22, 07 декабрь 2021
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 29-րդ ընտրատարածքի թվով 25 ԸՏ-ներում բողոքարկել է դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ամփոփված արդյունքները եւ վերահաշվարկի դիմումներ է ներկայացրել։ Վերահաշվարկի գործընթացն արդեն սկսվել է։ Այսօր կիրականացվի 29/28, 29/32, 29/33 և 29/35 ընտրատեղամասերի վերահաշվարկը։

Հիշեցնենք, որ այստեղ ընտրություններին մասնակցել է չորս քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Հանրապետությունը» , ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն։

ՔՊ-ի ցուցակը գլխավորում էր Պավել Ցուգունյանը, ԲՀԿ-ի ցուցակը՝ էդուարդ Բաբայանը, Հանրապետության ցուցակը՝ էմիլ Հարությունյանը և ՀՅԴ-ի ցուցակը՝ Արման Մեղրյանը։