Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սուտ ու 0 հիմնավորվածությամբ պաթետիկ, ծեծված թեզերի արծարծում. Էդուարդ Աղաջանյանը՝ Տիգրան Աբրահամյանի ելույթի մասին

Սուտ ու 0 հիմնավորվածությամբ պաթետիկ, ծեծված թեզերի արծարծում. Էդուարդ Աղաջանյանը՝ Տիգրան Աբրահամյանի ելույթի մասին
Քաղաքականություն
17:09, 07 декабрь 2021
 
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ում պատգամավորների հայտարարությունների ժամին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ելույթին, ասաց. «Մեկ բառով դա կարելի է բնութագրել որպես սուտ, երկու բառով՝ սուտ և սուտ, և նույնիսկ, սուտ, սուտ և սուտ ու 0 հիմնավորվածություն ունեցող պաթետիկ, ծեծված, տարիներ շարունակ ընդդիմադիրների հիմնազուրկ թեզերի արծարծում այս ամբիոնից»:

«Ես ցավում եմ, որ պարոն Աբրահամյանը իջեցրեց այն սանդղակը, որ սահմանել էր ինքն իր համար հավանաբար, բայց պետք է արձանագրենք, որ մեր այսօրվա պատգամավորները չունեն այն ինքնուրույնությունը, որպեսզի իրենք ձևավորեն իրենց քաղաքական օրակարգը: Պարոն Աբրահամյանն էլ փաստորեն չդիմացավ այդ ճնշմանը»,- հավելեց Էդուարդ Աղաջանյանը: