Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինի և Բայդենի բանակցությունները ավարտվել են

Պուտինի և Բայդենի բանակցությունները ավարտվել են
Քաղաքականություն
22:02, 07 декабрь 2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ տեսակամուրջի ձևաչափով բանակցությունները ավարտվել են, դրանք տևել են մոտ երկու ժամ. հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ռուսաստանի և Ամերիկայի առաջնորդները քննարկել են միջազգային և երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հեռավար բանակցությունները անցկացվել են պաշտպանված տեսակապի միջոցով: Լրատվամիջոցներին ցուցադրել են միայն շփման առաջին կադրերը, երբ Պուտինը և Բայդենը ողջունում էին միմյանց: