Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եղիշե Սողոմոնյանը՝ Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ հերթական նիստում քննարկվում է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը: Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր պաշտոնի համար ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ներկայացված Եղիշե Սողոմոնյանի թեկնածությունը:

Թեկնածուին ներկայացրեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը: