Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այդ ձայնագրությունը ԱԺ ընդդիմությունը շատ վաղուց է ունեցել․ տեսնում եմ ուղիղ կապ․ Անդրանիկ Քոչարյան․ Տեսանյութ․ 1in.am

Ալիևի հայտարարություններն անակնկալ են նաև միջազգային հանրության համար, բայց նորություն չէ, որ Ալիևը նման հայտարարություններով աչքի է ընկել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե Երևանից պահանջում է «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետներ նշել:

«Մենք չպետք է շարժվենք Ալիևի հայտարարություններով, մենք պետք է շարժվենք մեր երկրի օրակարգով, մեր երկրի անվտանգային խնդիրների լուծմամբ, որի մեջ մեր զինված ուժերի ամրապնդումը և կառավարության ծրագիրն իրականություն դարձնելը պետք է լինի մեր հիմնական լուծվելիք խնդիրը: Բնականաբր, Ալիևի հայտարարություններին կլինեն պատասխաններ, եթե պատասխանները ուշացել են, կլինեն այլ ձևաչափով քննարկումներ»,-ասաց նա՝ հավելելով, որ տարածաշրջանը Ալիևի ցանկությունների բավարարման տիրույթ չի, միջազգային հարթակները հենց նրա համար են, որ կառավարեն նման անտրամաբանական նկրտումները: