Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աբովյանի թիվ 29 ԸԸՀ նախագահը ՔՊ-ի և «Հանրապետություն» նույնատիպ քվեարկած քվեաթերթիկները համարել է անվավավեր, իսկ ԲՀԿ-ինն ու ՀՅԴ-ինը՝ վավեր․ ՔՊ թեկնածու

Աբովյանի թիվ 29 ԸԸՀ նախագահը ՔՊ-ի և «Հանրապետություն» նույնատիպ քվեարկած քվեաթերթիկները համարել է անվավավեր, իսկ ԲՀԿ-ինն ու ՀՅԴ-ինը՝ վավեր․ ՔՊ թեկնածու
Քաղաքականություն
17:48, 08 декабрь 2021
Ինչպես արդեն հայտնել ենք դեկտեմբերի 5-ին ՀՀ մի շարք համայնքներում կայացել են ՏԻՄ ընտրություններ։

Ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 29-րդ ընտրատարածքի շուրջ 41 ընտրական տեղամասերից թվով 25 ԸՏ-երում բողոքարկել է ամփոփված արդյունքները եւ վերահաշվարկի դիմումներ է ներկայացրել։ Երեկվանից թիվ 29-րդ ընտրատարածքում վերահաշվարկը սկսվել է։

Civic.am-ի հետ զրույցում ՔՊ-ի թեկնածու Մելինե Գասպարյանը, որը ներկա է գտնվել վերահաշվարկին, ասաց, որ 29-րդ ԸԸՀ նախագահ Սիրակ Մեսրոպյանն ակնհայտ ուղղորդում է կուսակցություններից մեկի օգտին։

««Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցություններին քվեարկած քվեաթերթիկների նույնատիպ V-աձև նշումները հանձնաժողովի նախագահը անվավեր է համարում, բայց մյուս կուսակցությունների նույնատիպ նշումները համարում է վավեր»,-ասաց Մելինե Գասպարյանը։ Այնուհետև նա նշեց, որ աղմուկ բարձրացնելուց հետո միայն, հանձնաժողովի նախագահը նույնատիպ քվեաթերթիկները համարել է վավեր։

Թիվ 29 ԸԸՀ-ում, որն ընգրկում է Աբովյան համայնքը, ընտրություններին մասնակցել է չորս քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Հանրապետությունը», «Բարգավաճ Հայաստանը» և ՀՅԴ-ն։ 

Նշենք նաև, որ վերահաշվարկի գործընթաց է  տեղի ունենում նաև 15-րդ, 21-րդ, 23-րդ, 27-րդ, և 28-րդ ընտրատարածքներում։