Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձեր իշխանության ժառանգությունն է սա. Բա ոնց ա, որ գնում էիք բանակցային սեղանի շուրջ, դառնում էր Ֆիզուլի. Նիկոլ Փաշինյանը՝ Ագնեսա Խամոյանին

«Եթե ձեզ մոտ մի քանի էջ հարց է առաջանում, այդ հարցերից ընտրեք կոնկրետ մեկը, որ ես կոնկրետ պատասխանեմ»,- այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես ձեզ կոնկրետ պատասխանում եմ՝ դեղին Ժիգուլին Հանրապետության հրապարակո՞ւմ է լինելու, Աբովյան փողոցո՞ւմ, Տիգրան Մեծ պողոտայո՞ւմ, թե՞ Դեմիրճյան փողոցում: Եվ հետո՝ ձեր ժամանակ դուք ընդունել եք, որ դա Ադրբեջան է, հերիք է մանիպուլյացիաներով զբաղվեք»,- ասաց վարչապետը և հավելեց, որ քաղաքական այդ երկու ուժերից որևէ մեկի չի ասել, թե այս-այս բաներն անելու դեպքում կկանխվեր պատերազմը:

 «Ես ասում եմ՝ պատերազմը կանխելու միակ ձևը տարածքների վերադարձն էր առանց ԼՂ կարգավիճակի ճշգրտման: Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չգտնվելու որևէ նույնիսկ տեսական հնարավորություն չուներ: Սա ձեր իշխանությունն է թողել: Եթե սա դավաճանություն է, ուրեմն դավաճանների իշխանություն եք դուք, դուք, որ բանակը թալանել եք, դուք, որ երկիրը թալանել եք»,- ասաց վարչապետը և հավելեց, որ 2016 թվականին տեղի է ունեցել աղետ, և Ղարաբաղը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական և տեսական բոլոր հնարավորությունները. «Եվ դա ձեր իշխանության ժառանգությունն է: Ուզում եք դռնփակ նիստ արեք, և այդ բանակցային բովանդակությունը բերեմ դնեմ սեղանին բոլորիդ ներկայությամբ: Էդ հո կենաց ասելով չի՞: Սանասարը, չգիտեմ ով. բա ոնց ա, որ գնում էիք բանակցային սեղանի շուրջ դառնում էր Ֆիզուլի: Ղարաբաղը հանձնածները ստեղ են նստած»: