Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արծվիկ Մինասյանի հաղորդման հիմա վրա գործ բացած քննիչին խնդրում եմ Ղազինյանի ու Խամոյանի այսօրվա այս արտահայտությունները կցել գործին

Արծվիկ Մինասյանի հաղորդման հիմա վրա գործ բացած քննիչին խնդրում եմ Ղազինյանի ու Խամոյանի այսօրվա այս արտահայտությունները կցել գործին
Քաղաքականություն
20:15, 08 декабрь 2021
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ անդրադարձել է այսօր խորհրդարանում Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ իր հնչեցրած հարցին ու գրել.

«Ղազինյանը վարչապետին ասում է․ «Դա աշխարհաքաղաքական կարևորություն ունի, այն թուրքական աշխարհը միավորող պորտալարի դեր ունի, բնական է կարող են լինել սպառնալիքներ և ճնշումներ, ինձ հետաքրքիր է ՝ եթե իրավիճակը հասնի, եթե ճնշումները հասնեն այն աստիճանի, որ այլևս հնարավոր չլինի բանակցություններով խնդիրը կարգավորել և արդեն լինի սպառնալիք պատերազմի, դուք՝ գիտակցելով լրջությունը, գիտակցելով պահի կարևորությունը և անվտանգային նշանակությունը, պատրաստ կլինե՞ք հրաժարվելու ձեր պաշտոնից հետաձգելու կամ թույլ չտալու պատերազմը․․․ »։

Ագնեսա Խամոյանը իր հերթին ասում է՝ եթե մեր առաջնորդը լիներ վարչապետ, պատերազմ չէր լինի։  

Հիմա, հարգելի քաղաքացիներ տալիս եմ մի քանի պարզ հարց․ ըստ ձեզ՝ ու՞մ են ներկայացնում այս պատգամավորները, ո՞ր երկրի ժողովրդին են նրանք ներկայացնում, եթե Հայաստանի Հանրապետության վարչապետին հարցնում են՝ պատրա՞ստ ես հրաժարական տաս, որ թուրքերը/ադրբեջանցիները պատերազմ չսկսեն։ Որտեղի՞ց նրան նման ինֆորմացիա, որ Հայաստանում կամայական անձի վարչապետ լինել/չլինելու դեպքում թուրքերը/ադրբեջանցիները պատերազմ կսկսեն կամ չեն սկսի, որտեղի՞ց երաշխիքները, որ իրենց առաջնորդի վարչապետ լինելու դեպքում չեն սկսի։ Իմ պատկերացմամբ այդ երաշխիքը կարող է տրված լինել միայն ու միայն մի մայրաքաղաքից, որը բնավ Երևանը չէ։

Հ․Գ․ Արծվիկ Մինասյանի հաղորդման հիմա վրա գործ բացած քննիչին խնդրում եմ այս երկու պատգամավորների այսօրվա այս արտահայտությունները կցել գործին»։