Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմությունը ցնորվել է վրեժի հողի վրա՝ արհամարհելով հայրենիքի շահերը. Տեսանյութ․ 1in.am

Հանուն Հանրապետության կուսակցությունը դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո Արթիկ, Նոյեմբերյան, Արմավիրի մարզի Արաքս և Արարատ խոշորացված համայնքներում Ապրելու երկիր և կամ Զարթոնք կուսակցության հետ կոալիցիոն գործընկերության որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերել և այդպիսի հնարավորություն չի դիտարկում։ Կուսակցության սկզբունքային դիրքորոշումն է՝ մերժել որևէ համագործակցություն բոլոր այն ուժերի հետ, ովքեր անթաքույց կամ քողարկված աջակցում են նախկին ռեժիմի պարագլուխներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, նրանց օլիգարխիկ, կիսաքրեական պրոքսիքաղաքական կեղծ ուժերին, կամ իրենց գործունեությամբ նպաստում են վերջիններիս վերակենդանացմանը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ: