Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աբովյանի երկու տեղամասերում անվավեր համարվեց 7 քվեաթերթիկ

Աբովյանի երկու տեղամասերում անվավեր համարվեց 7 քվեաթերթիկ
Քաղաքականություն
16:16, 09 декабрь 2021
Աբովյան քաղաքն ընդգրկող թիվ 29 ընտրատարածքում արդեն երրորդ օրն է՝ թվով 25 ընտրատեղմասերում ընթանում է վերահաշվարկ։

29/02 ընտրական տեղամասի վերահաշվարկի արդյունքներով անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ, որը քվերակված է եղել ՔՊ-ի օգտին, սակայն նշումը չի եղել սահմանված ձևով։

Իսկ 29/29 ընտրական տեղամասի վերահաշվարկի արդյունքներով անվավեր է համարվել 6 քվեաթերթիկ, որից 4-ը քվեարկված էր ԲՀԿ-ի օգտին, երկուսը՝ ՔՊ-ի։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո 15-րդ, 21-րդ, 23-րդ, 27-րդ, 28-րդ և 29-րդ ընտրատարածքներում անցկացվում է վերահաշվարակ։