Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հարավային Կովկասի հարցերով ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցչին ներկայացրել ենք ՀՀ դիրքորոշումները հետպատերազմական շրջանում առկա իրավիճակի վերաբերյալ. Հ. Գրիգորյան

Հարավային Կովկասի հարցերով ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցչին ներկայացրել ենք ՀՀ դիրքորոշումները հետպատերազմական շրջանում առկա իրավիճակի վերաբերյալ. Հ. Գրիգորյան
Քաղաքականություն
23:07, 09 декабрь 2021
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը գրել է.

Այսօր գործընկերներիս՝ Էդուարդ Աղաջանյանի եւ Մարիա Կարապետյանի հետ առցանց հանդիպում ենք ունեցել
Հարավային Կովկասի հարցերով ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կարի Հենրիկսենի հետ:

Մեր խոսքում հանգամանալից ներկայացրել ենք Հայաստանի Հանրապետության դիրքորոշումներն ու մոտեցումները հետպատերազմական շրջանում առկա իրավիճակի վերաբերյալ: Մասնավորապես, մանրակրկիտ եւ փաստարկված անդրադարձել ենք նախ եւ առաջ ռազմագերիների եւ պահվող անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտությանը, ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ տարածք ներխուժման եւ շարունակական սադրանքների, ապաշրջափակման կարեւորության եւ այդ գործընթացում Ադրբեջանի վարած սաբոտաժի քաղաքականության եւ ռազմատենչ հռետորաբանության անընդունելիությանն ու մի շարք այլ թեմաների:

Մատնանշել ենք մեր միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԵԱՀԿ ԽՎ-ի կողմից անհրաժեշտ քայլերը, որոնք միտված կլինեն ապահովելու եռակողմ հայտարարությունների (նոյեմբերի 9, 2020թ., հունվարի 11, 2021թ., նոյեմբերի 26, 2021թ.) դրույթների իրականացումը, ինչը հնարավորություն կտա լարվածության թուլացման եւ հաջորդիվ կստեղծի կայունացման հեռանկարներ: