Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես 30 տարվա մեջ 3 դեպք գիտեմ, երբ ասում էին՝ մենք էսքան, Դաշնակցությունը՝ 5, 7 տոկոս. ո՞ւր են նրանք հիմա. Արթուր Խաչատրյանը՝ Վահագն Ալեքսանյանին

Ես 30 տարվա մեջ 3 դեպք գիտեմ, երբ ասում էին՝ մենք էսքան, Դաշնակցությունը՝ 5, 7 տոկոս. ո՞ւր են նրանք հիմա. Արթուր Խաչատրյանը՝ Վահագն Ալեքսանյանին
Քաղաքականություն
10:45, 10 декабрь 2021
 

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Ազգային ժողովի հերթական նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի երեկվա ելույթին՝ կապված ՏԻՄ ընտրությունների արդյունքների հետ, ասաց. «Ես այս 30 տարիների ընթացքում առնվազն 3 դեպք գիտեմ, որ կուսակցությունները, որոնք ինչ-որ մի պահի շատ ձայներ էին հավաքում, էդ դիրքերից էին խոսում՝ մենք էսքան, Դաշնակցությունը՝ 5, 7, 10 տոկոս. ո՞ւր են նրանք հիմա»:

Նա հորդորեց ձեռնպահ մնալ նման հռետորաբանությունից և կարևորեց նաև թրենդը:
Արթուր Խաչատրյանի խոսքով՝ ՏԻՄ ընտրություններից հետո Վարդենիսում տեղի ունեցածը արգահատելի է, անթույլատրելի է և երկրի ու սերունդների նկատմամբ հանցագործություն. «Միայն թե չասեք, որ այն, ինչ տեղի է ունենում Վարդենիսում պատահականություն է»: