Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իշխան Զաքարյանը լքեց «Պատիվ ունեմ» խմբակցությունը

Իշխան Զաքարյանը լքեց «Պատիվ ունեմ» խմբակցությունը
Քաղաքականություն
11:12, 10 декабрь 2021
Այսօր ԱԺ նիստի ավարտին ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնեց, Իշխան Զաքարյանը դուրս է եկել «Պատիվ ունեմ» խմբակցության կազմից։

«Իշխան Զաքարյանը գրություն է ուղղել ԱԺ նախագահին՝ հայտնելով, որ ինքը դուրս է եկել «Պատիվ ունեմ» խմբակցության կազմից և գործելու է որպես անկախ պատգամավոր»,-ասաց Ռուբեն Ռուբինյանը։

Հիշեցնենք, որ Իշխան Զաքարյանի՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից դուրս գալու մասին լուրերը վաղուց էին շրջանառվում։