Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս ՏԻՄ ընտրությունները մեր բոլորի հաղթանակն են. մեր ընդդիմադիր գործընկերների իշխանության օրոք հաղթում էին միայն իրենց թեկնածուները. Էդուարդ Աղաջանյան

Այս ՏԻՄ ընտրությունները մեր բոլորի հաղթանակն են. մեր ընդդիմադիր գործընկերների իշխանության օրոք հաղթում էին միայն իրենց թեկնածուները. Էդուարդ Աղաջանյան
Քաղաքականություն
11:24, 10 декабрь 2021
«Փաստը, որ ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները ոչ բոլոր տեղերում են հաղթում, մեր բոլորիս հաղթանակն է: Ժողովրդավարական համակարգը ըստ էության դրանով է տարբերվում տոտալիտար համակարգից, որ ոչ բոլոր տեղերում պարտադիր պետք է իշխանական թեկնածուները հաղթեն, մի իրականություն, որում մենք ապրել ենք մեր ընդդիմադիր գործընկերների իշխանություն եղած ժամանակ»,- այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Ազգային ժողովի հերթական նիստում, անդրադառնալով ՏԻՄ ընտրությունների արդյունքներին, հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ հավելեց. «Այն փաստը, որ ոչ մեկը չի վիճարկում ՏԻՄ ընտրությունների արդյունքները, դա նույնպես խոսուն է և նվաճում է»: