Բացի քրեական անցյալ ունեցողներից՝ այլ թեկնածուներ գտնել չեք կարողանում. Վահագն Ալեքսանյանը՝ հետընտրական ճնշումների մասին Արծվիկ Մինասյանի հայտարարությանը

Քաղաքականություն
«Ձեռքբերումները վերացնում և ոչնչացնում են հետընտրական ճնշումները»,- այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Ազգային ժողովի հերթական նիստում, անդրադառնալով ՏԻՄ ընտրությունների արդյունքներին, հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ այնտեղ, որտեղ հաղթել են ոչ իշխանական ուժերը, նրանց նկատմամբ իրականացվում են տոտալ ճնշումներ. «Դրա արդյունքում փորձ է արվում նորից ամբողջ իշխանությունը կենտրոնացնել «Քաղաքացիական պայմանագրի» ձեռքում: Էլ չասած նախընտրական շրջանում բազմաթիվ ճնշումներն ու այլ դրսևորումները, և անհրաժեշտ է, որ մենք միջոցներ ձեռնարկենք այդպիսի ահաբեկչական գործողությունները ոչ իշխանական ուժերի և թեկնածուների նկատմամբ դադարեցնելու համար»:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, ի պատասխան, քաղաքացիներին տեղեկացրեց. «Երբ 2018 թվականից պաշտոնեական չարաշահումների և յուրացումների գործով անցնող մեկին տանում առաջադրում ես ինչ-որ մի տեղ համայնքապետի թեկնածու, շատ հնարավոր է, որ նրան ինչ-որ մի պահի կալանավորելու կամ այլ միջնորդություն լինի, որովհետև պաշտոնեական դիրքը չարաշահած կամ յուրացումներ կատարած ցանկացած անձ ի վերջո ենթարկվելու է պատասխանատվության: Այլ հարց, որ բացի քրեական անցյալ ունեցողներից՝ այլ թեկնածուներ գտնել չեն կարողանում»: