Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Քաղաքականություն
12:44, 11 декабрь 2021
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Վերշինինը հանդիպել է Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալի հետ. տեղեկացնում են ՌԴ ԱԳՆ-ից:

Մտքերի լայն փոխանակում է տեղի ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգի արդի հարցերի վերաբերյալ: Կողմերը շեշտը դրել են տարածաշրջանային խնդիրների վրա, այդ թվում՝ Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում հուսալի կարգավորման հարցերի։