Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մինչ այս պահը, ընդդիմությունը որևէ կերպ չի հերքել վարչապետի հայտարարությունը, ինչպես նաև չի պատասխանել վարչապետի առաջարկին և չի հայտարարել, թե կոնկրետ ինչ քայլեր պիտի ձեռնարկեր, պատերազմը կանխելու համար. Հայկ Կոնջորյան

Մինչ այս պահը, ընդդիմությունը որևէ կերպ չի հերքել վարչապետի հայտարարությունը, ինչպես նաև չի պատասխանել վարչապետի առաջարկին և չի հայտարարել, թե կոնկրետ ինչ քայլեր պիտի ձեռնարկեր, պատերազմը կանխելու համար. Հայկ Կոնջորյան
Քաղաքականություն
21:37, 11 декабрь 2021
ԱԺ ՔՊ պատգամավոր Հայկ Կոնջորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Այս շաբաթ, կառավարության հարցուպատասխանի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ընդդիմության պատգամավորների հարցերին՝ Արցախի կարգավիճակի և պատերազմը կանխելու վերաբերյալ,  կատարեց չափազանց կարևոր արձանագրում. 
2018 թվականի դրությամբ առկա բանակցային բովանդակությամբ Արցախը չուներ Ադրբեջանի կազմում չգտնվելու որևէ տեսական կամ գործնական հեռանկար։ Հետևաբար, նման բանակցային ժառանգության պայմաններում, պատերազմը կանխելու միակ միջոցը տարածքների հանձնումն էր՝ առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման, ինչը կնշանակեր Արցախի հանձնում Ադրբեջանին։

Այնուհետև, վարչապետը հստակ առաջարկ կատարեց ընդդիմադիրներին՝  հայտարարե՛ք, թե կոնկրետ ինչ քայլեր կանեիք դուք, պատերազմը կանխելու համար, նշե՛ք կոնկրետ քայլերի հաջորդականություն։ 

Այսօր պետք է արձանագրել, որ մինչ այս պահը, ընդդիմությունը որևէ կերպ չի հերքել վարչապետի հայտարարությունը, ինչպես նաև չի պատասխանել վարչապետի առաջարկին և չի հայտարարել, թե կոնկրետ ինչ քայլեր պիտի ձեռնարկեր, պատերազմը կանխելու համար։

Սա հերթական ապացույցն է, որ ընդդիմության հայտարարությունները՝ Արցախի կարգավիճակի և պատերազմը կանխելու վերաբերյալ, բացարձակապես հիմնազուրկ են և նպատակ ունեն մոլորության մեջ գցել հանրությանը այնպես, ինչպես դա արվել է տասնամյակներ շարունակ։