Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմությունը բերում է անպատեհ, անհեռանկար ու աննպատակ նախագծեր. Իշխանությունը բնականաբար միասնական է. Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի հրաժարականի նախագծի մասին

Ընդդիմությունը բերում է անպատեհ, անհեռանկար ու աննպատակ նախագծեր. Իշխանությունը բնականաբար միասնական է. Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի հրաժարականի նախագծի մասին
Քաղաքականություն
12:19, 13 декабрь 2021
«ԱԺ նախագահի հարցում իշխանությունը բնականաբար միասնական է: Ընդդիմությունը որքան էլ փորձի էժանագին քաղաքական դիվիդենդների հետևից ընկնելով՝ տարատեսակ անպատեհ, անհեռանկարային ու աննպատակ նախագծեր բերել, բնականաբար իշխանության դիրքորոշումը դրանից չի փոխվելու»,- այսօր՝ դեկտեմբերի 13-ին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականի վերաբերյալ ընդդիմության նախագծին: 

Ինչ վերաբերում է լրագրողի երկրորդ հարցին՝ կապված թուրքական ապրանքների ներմուծման արգելքի հետ, պատգամավորը ճիշտ համարեց հարցն ուղղել տնտեսական հանձնաժողովը ներկայացնող պատգամավորներին: