Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե նման հանդիպում լիներ, լայն հանրությունը տեղեկացված կլիներ․ Արամ Վարդևանյանը՝ պատերազմից հետո Հայկ Մարությանի և Ռոբերտ Քոչարյանի հանդիպման լուրի մասին

Եթե նման հանդիպում լիներ, լայն հանրությունը տեղեկացված կլիներ․ Արամ Վարդևանյանը՝ պատերազմից հետո Հայկ Մարությանի և Ռոբերտ Քոչարյանի հանդիպման լուրի մասին
Քաղաքականություն
12:33, 13 декабрь 2021
Այսօր ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ լրագրողները «Հայաստան» դաշինքից հետաքրքրվեցին՝ արդյոք Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպե՞լ է Ռոբերտ Քոչարյանի հետ, քանի որ «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ նրանք պատերազմից հետո հանդիպում են ունեցել։ 

«Այդ նյութի հասցեատերը մենք չեն՝ ոչ «Հայաստան» դաշինքը, ոչ էլ Հայաստանի ընդդիմադիր դաշտը։ Ես կարծում եմ՝ եթե նման հանդիպում լիներ լայն հանրությունը տեղեկացված կլիներ»,-պատասխանեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանն ու այդ տեղեկությունը վերագրեց ֆանտաստիկայի ժանրին․ «Առհասարակ Երևանի քաղաքապետի գործողությունների վերաբերյալ գնահատականներում տեսել եք քննադատությունն էլ է հաճախ ներկայացվում, եթե դրական գործողություն է լինում, դա էլ է հիշատակվում, այսինքն՝ դրականն էլ կա, բացասականն էլ»,-ասաց Վարդևանյանը։