ԵԽ ղեկավարը վաղը հանդիպում կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ

Քաղաքականություն
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը դեկտեմբերի 14-ին Բրյուսելում եռակողմ հանդիպում կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին երկուշաբթի օրը Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախօրեին, որը կանցկացվի եվրոպական մայրաքաղաքում դեկտեմբերի 15-ին, գրում է ՏԱՍՍ-ը։
«Եվրոպական խորհրդի նախագահը վաղը նախ երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ, իսկ երեկոյան եռակողմ հանդիպում կանցկացնի նրանց հետ»,- ասել է նա։
«Եվրոպական խորհրդի նախագահը վաղը նախ երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ, իսկ երեկոյան եռակողմ հանդիպում կանցկացնի նրանց հետ»,- ասել է նա։