Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունները կարգավորելու համար․ Չավուշօղլու

Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունները կարգավորելու համար․ Չավուշօղլու
Քաղաքականություն
23:06, 13 декабрь 2021
Թուրքիան և Հայաստանը կարող են հատուկ ներկայացուցիչներ նշանակել երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն. փոխանցում է TASS-ը:

«Առաջիկայում մենք Հայաստանի հետ կնշանակենք հատուկ ներկայացուցիչներ, որոնք քայլեր կձեռնարկեն [հարաբերությունները] կարգավորելու համար: Մենք նաև չարտերային թռիչքներ կբացենք Հայաստանի մայրաքաղաք Երևանի հետ»,- նախարարի խոսքերն է մեջբերել НТВ հեռուստաալիքը։