Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԳՇ պետի պաշտոնակատար է նշանակվել Ստեփան Գալստյանը

ԳՇ պետի պաշտոնակատար է նշանակվել Ստեփան Գալստյանը
Քաղաքականություն / Հայաստան
19:38, 10 март 2021
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.

Համաձայն ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնի թափուր լինելու պայմաններում գլխավոր շտաբի բնականոն կենսագործունեությունն ապահովելու նպատակով, ԳՇ պետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես հանձնարարվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին։

Հիշեցնենք՝ Օնիկ Գասպարյանն այսօր իրավունքի ուժով ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից։ Վարչապետը ՀՀ նախագահին միջնորդություն է ներկայացրել այս պաշտոնում նշանակել Արտակ Դավթյանին, սակայն նախագահ Արմեն Սարգսյանը դեռևս չի ստորագրել հրամանագիրը։