Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արթուր Ղազինյանի թեկնածությունը պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ մեծամասնությունն իր դիրքորոշումը չի փոխել. Արծվիկ Մինասյան

Արթուր Ղազինյանի թեկնածությունը պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ մեծամասնությունն իր դիրքորոշումը չի փոխել. Արծվիկ Մինասյան
Քաղաքականություն
12:37, 14 декабрь 2021
Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, թե իբր չկա առաջադրված թեկնածու, ոչ միայն չի համապատասխանում օրենքին, այլև ողջամիտ տրամաբանությանը։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում Արթուր Ղազինյանի թեկնածության հարցին։

Նշենք, որ այսօր տեղի ունեցած հանձնաժողովի նիստում Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ «Հայաստան» խմբակցությունը թեկնածու չի առաջադրել և ընդդիմադիր խմբակցություններին հորդորեց 5-օրյա ժամկետում թեկնածու առաջադրել։

Արծվիկ Մինասյանը լրագրողներին հիշեցրեց, որ դեռ նոյեմբերի 30-ին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարությունով էին հանդես եկել, որտեղ մանրամասն գնահատական են տվել ստեղծված վիճակին։ Նրանք հայտարարության մեջ արձանագրել են, որ «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է թեկնածու, որի շուրջ ընդդիմությունը միասնական է։