Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Զարմացած եմ, որ Հայկ Մարությանը մինչև հիմա չի արձագանքել Քոչարյանի հետ հանդիպման լուրերին»․ Վահագն Ալեքսանյան

«Զարմացած եմ, որ Հայկ Մարությանը մինչև հիմա չի արձագանքել Քոչարյանի հետ հանդիպման լուրերին»․ Վահագն Ալեքսանյան
Քաղաքականություն
17:47, 14 декабрь 2021
Օրերս «Հայկական ժամանակ» օրաթերթը «Հայկ Մարությանին «հեղափոխությունից շեղած» գեներալները» վերնագրով հոդված էր հրապարակել, որում մասնավորապես նշվել էր, թե տեղեկություններ են շրջանառվում, որ 44 օրյա պատերազմի ավարտից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ:

Այս առնչությամբ Civic.am-ը մեկնաբանություն խնդրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՔՊ-ի հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանից, թե ի՞նչ վերաբերմունք ունի Հայկ Մարությանի մասին օրերս ՀԺ-ում հրապարակված հոդվածի վերաբերյալ։

Ի պատասխան Վահագն Ալեքսանյանն ասաց․ «Զարմացած եմ, որ Հայկ Մարությանը մինչև հիմա չի արձագանքել Քոչարյանի հետ հանդիպման լուրերին։ Իսկ կուսակցությունում շատ ակտիվ քննարկվում է Հայկ Մարությանի այդ վարքագիծը»։