Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատեցինք երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատեցինք երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը. Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
07:49, 15 декабрь 2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եռակողմ հանդիպմանը Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատեցինք երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։

Ըստ այդմ՝ երկաթուղին կգործի սահմանային եւ մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության եւ իրավազորության ներքո։

Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն եւ Ռուսաստանի Դաշնություն։ 
Նաեւ պայմանավորվեցինք շարունակել շփումները»։

Հիշեցնենք, որ Բրյուսելում Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կայացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որին հաջորդել էր Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը: