Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ արտահերթ նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով

ԱԺ արտահերթ նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով
Քաղաքականություն
16:13, 15 декабрь 2021
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, «Հայաստան» դաշինքի կողմից հրավիրվել էր Ազգային ժողովի արտահերթ նիստ: Նիստի օրակարգում «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկումն էր:

Ինչպես հայտնի է, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները նիստին չէին ներկայացել։ Գրանցվել էր 30  պատգամավոր, քվորում չկար, և ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ընդմիջում հայտարարեց:

Չորս ժամ տևած ընդմիջումից հետո ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նշեց. «Չորս ժամվա ընթացքում քվեարկության շարունակման ժամանակ քվորում չի ապահովվել, և այսպիսով, նիստի իրավազորությունը չի ապահովվել: Փաստորեն նիստը համարում եմ չկայացած»: