Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի նախագահն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Արցախի նախագահն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
Քաղաքականություն
17:46, 15 декабрь 2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 15-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ:

Իր խոսքում երկրի ղեկավարն ընդգծել է, որ ընթացիկ տարվա ճգնաժամային խնդիրները հիմնականում հաղթահարված են, սակայն թե՛ ներքին և թե՛ արտաքին մարտահրավերներին դիմագրավելուն ուղղված անելիքները շատ են:

Արցախի նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել լիազոր մարմինների ղեկավարներին առկա անվտանգային հիմնախնդիրների լուծման նպատակով: