Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը ցանկանում է բացել Հայաստանի հետ սահմանը
Քաղաքականություն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը ցանկանում է բացել սահմանները Հայաստանի հետ. գրում է ՌԻԱ Նովոստին:
«Այս պահին Ադրբեջանի և Հայաստանի միջև կա ամբողջական համաձայնություն երկաթուղիների բացման վերաբերյալ, ավելի վաղ Հայաստանը չէր պատրաստվում ճանապարհ բացել, բայց մենք հիմա կարողացանք նրանց բացատրել դրա անհրաժեշտությունը, ակնհայտ է, որ առաջընթաց կա»,- ասել է Ալիևը իսպանական El Pais թերթին։
Նա նաև նշել է, թե ՌԴ-ի և ԵՄ-ի ջանքները՝ ուղղված Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը, փոխլրացնում են միմյանց։
«Ես տեսնում եմ Ռուսաստանի ու ԵՄ-ի անկեղծ ցանկությունը՝ նպաստել երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը։ Ռուսաստանն ու ԵՄ-ն միջազգային հիմնական խաղացողներից են, նրանց շատ գործեր, լայն օրակարգ ունեն։ Եթե նրանք կանոնավոր կերպով իրենց ժամանակը ծախսում են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման համար, նշանակում է՝ անկեղծորեն ցանկանում են օգնել։ Մենք չենք տեսնում մրցակցություն։ Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք տեսնում ենք, որ այդ ջանքերը լրացնում են միմյանց, և նրանք կարող են աջակցել խաղաղ գործընթացին»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Հիշեցնենք, որ նախօրեին տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների ու Եվրոպական խորհրդի նախագահի եռակողմ հանդիպումը։