Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ ԱԳՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը

ՌԴ ԱԳՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը
Քաղաքականություն
20:17, 15 декабрь 2021
Մոսկվան պատրաստ է նպաստել Անկարայի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում ընդհանուր մթնոլորտի առողջացմանը, կօգնի վստահության առողջ մթնոլորտի ձևավորմանն ու բարիդրացիությանը»,- ասել է Զախարովան ամենաշաբաթյա  ճեպազրույցի ընթացքում։

Նրա խոսքով՝ Մոսկվան ողջունում է Անկարայի ու Երևանի երկկողմ երկխոսություն սկսելու պատրաստակամության ցուցադրությունը՝ կարգավորման խնդիրների քննարկման համար, այդ նպատակով կողմերի կողմից հատուկ ներկայացուցիչների նշանակումը տրամաբանական է ու ողջամիտ։

«Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել այդ գործընթացին»,- ասել է Զախարովան։

Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման քայլերը ողջունել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։