Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բրյուսելում Ալիևի հյուրանոցի մոտ ադրբեջանցիները բողոքի ակցիա են անցկացրել՝ «Եվրոպայում տեղ չկա բռնապետների համար» վանկարկումներով

Բրյուսելում Ալիևի հյուրանոցի մոտ ադրբեջանցիները բողոքի ակցիա են անցկացրել՝ «Եվրոպայում տեղ չկա բռնապետների համար» վանկարկումներով
Քաղաքականություն
22:46, 15 декабрь 2021
Բրյուսելում ադրբեջանցի մի շարք ընդդիմադիր գործիչներ այսօր բողոքի ակցիա են անցկացրել այն հյուրանոցի մոտ, որտեղ իջևանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այս մասին մասնակիցները հայտնել են իրենց սոցցանցային գրառումներով. գրում է factor.am-ը:

Մասնավորապես, ընդդիմադիր լրագրող, բլոգեր Աֆգան Մուղթարլին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ բլոգերներ Էլշադ Մամեդովի, Մուհամմադ Միրզալիի, Թուրալ Հասանզադեի հետ Ալիևի հյուրանոցի մոտ ակցիա են անցկացրել։ Նա գրել է, որ Ալիևի անվտանգության աշխատակիցների և ակցիայի մասնակիցների միջև լարված իրավիճակ է ստեղծվել, բլոգերների հասցեին մահվան սպառնալիքներ են հնչեցվել։

Միրզալին էլ թվիթերյան գրառմամբ տեղեկացրել է, որ Ալիևի օգնականները  հարձակվել են իրենց վրա՝ «Եվրոպայում բռնապետների համար տեղ չկա», «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսների վարկարկումից հետո և սպառնացել։ Բելգիական ոստիկանությունը միջամտել է միջադեպին։

Նշենք, որ Իլհամ Ալիևը Բրյուսելում է աշխատանքային այցով՝ Արևելյան գործընկերության երկրների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցելու համար։