Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իմ քայլը» խմբակցությունը լքած և ընդդիմադիր շրջանակներին աջակցող Իզաբելլա Աբգարյանը սատարում է Հայկ Մարությանին

«Իմ քայլը» խմբակցությունը լքած և ընդդիմադիր շրջանակներին աջակցող Իզաբելլա Աբգարյանը սատարում է Հայկ Մարությանին
Քաղաքականություն
01:41, 16 декабрь 2021
«Իմ քայլը» խմբակցությունը լքած և ընդդիմադիր շրջանակներին աջակցող Իզաբելլա Աբգարյանը սատարում է Հայկ Մարությանին։ Իզաբելլա Աբգարյանը, ով երկար տարիներ հանդիսացել է Միքայել Մինասյանի մտերիմ Արիկ Սաղաթելյանի հավատարիմ բլոգերներից մեկը և չգիտես՝ ինչ հրաշքով հայտնվել «Իմ քայլը» ավագանու ցուցակում, պատերազմից հետո դուրս է եկել խմբակցությունից, հիմա էլ սատարում է Հայկ Մարությանին։

«Hayk Marutyan  ջան, հետդ եմ: Նիստ չի եղել, որ մի թերություն չասեմ, բայց ես անարդարություն չեմ հանդուրժի: Ամենածանր ճգնաժամերը դու ես լուծել, ամենաբարդ խնդիրներին լուծումներ գտել: Ավագանին միայն պատին էր դնում հասածդ նվաճումները ու ծափեր կորզում: Իսկ երբ դու ճկռում էիր խնդիրների, ճգնաժամի ժամանակ, երբ երևանցուն պետք էր պատասխան տալ, թե ինչու ա վատ ու երբ լավ կլինի, մի քանի հոգի էին օգնում խաչդ կրել: Չկոտրվես: Գիտեմ, որ դու գործի մարդ ես, խորապես անկուսակցական ու քեզ հիմա դժվար ա, քանի որ «ոհմակ» չունես քեզ սատարող: Բայց դու ավելին ունես: Մտի նայի երևանցիների արձագանքը: Քո արածը գնահատողը կգնահատի»: