Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընտրվել է,որովհետև ընտրել են քաղաքական թիմին․ պատերազմից հետո լքեց թիմը, ծանր պահին չկանգնեց նրա կողքը, ում շնորհիվ դարձավ քաղաքապետ․ Եղիազարյանը՝ Հայկ Մարությանի մասին

Ընտրվել է,որովհետև ընտրել են քաղաքական թիմին․ պատերազմից հետո լքեց թիմը, ծանր պահին չկանգնեց նրա կողքը, ում շնորհիվ դարձավ քաղաքապետ․ Եղիազարյանը՝ Հայկ Մարությանի մասին
Քաղաքականություն
01:54, 16 декабрь 2021
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Լյովա Եղիազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Քաղաքապետը ընտրվել է,որովհետև ընտրել են քաղաքական թիմին։ Էլ չեմ ասում ընտրության ժամանակ ինչ բարձր վարկանիշ ուներ թիմի առաջնորդը։

Պատերազմից հետո քաղաքապետը լքեց թիմը,ծանր պահին չկանգնեց նրա կողքը,ում շնորհիվ դարձավ քաղաքապետ;
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ,երբ նժարին դրված էր հնի և նորի հարցը,քաղաքապետը իրեն դրեց լուսանցքից դուրս և պատահական չէր,որ Երևանում նորը ստացավ 44% ձայն,մարզերից ամենացածրը։

Այս պայմաններում քաղաքական թիմը կաշկանդված չէ քաղաքական որոշում կայացնելու,դեռ մի բան էլ ուշացած։
Հ․Գ․-Քաղաքապետի պաշտպանությունը ակտիվորեն ստանձնել են նաև ռևանշիստների լրատվամիջոցներն ու վարձկանները։