Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձեզ առաջարկում եմ, որպեսզի այդ քաղաքական բայղուշության նարատիվին վերջ տաք․ Հայկ Կոնջորյանը՝ Անդրանիկ Թևանյանին

«Ինձ թվում է՝ ինչ-որ գիտաֆանտաստիկ ժանրի ֆիլմեր եք նայել պարոն Թևանյան և հատկապես երբ որ այդ ամեն ինչը կապում եք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ունեցած հանդիպումների հետ»,-այդ մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ՝ դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանին՝ ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Նշենք, որ Անդրանիկ Թևանյանը ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար Ժիրայր Լիպարիտյանին անվանեց թուրքական լրտես։ Հիշեցնենք, որ օրերս Ժիրայր Լիպարիտյանն ԱԺ-ում հանդիպում էր ունեցել ՔՊ խմբակցության անդամների հետ, ինչն էլ վրդովեցրել է Թևանյանին և «Հայաստան» դաշինքի մյուս պատգամավորներին։ 

«Խմբակցության պատգամավորները հանդիպում են տարբեր շրջանակների, վերլուծաբանների, գիտնականների հետ, ովքեր կարող են ունենալ կարծիքներ և դիրքորոշումներ, ովքեր մտահոգ են ՀՀ ապագայով և կարծում եմ, որ կոռեկտ չէ նման եզրահանգումներ անել և նորից քաղաքական բայղուշություն անել այս ամբիոնից՝ այսպես կոչված միջանցքների և մնացած երևույթների մասին։ Ես իսկապես ձեզ առաջարկում եմ, որպեսզի այդ քաղաքական բայղուշության նարատիվին վերջ տաք և խոսեք իրական փաստերի վերաբերյալ»,-ասաց Հայկ Կոնջորյանը։