Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքապետը ներկայացնում է քաղաքական ուժ, և եթե կապերը խզել է այդ ուժի հետ, այլևս չի կարող պաշտոնավարել․ Անի Խաչատրյան

Քաղաքապետը ներկայացնում է քաղաքական ուժ, և եթե կապերը խզել է այդ ուժի հետ, այլևս չի կարող պաշտոնավարել․ Անի Խաչատրյան
Քաղաքականություն
13:40, 16 декабрь 2021
Երևանի քաղաքապետարանի ԵԼՔ խմբակցության անդամ  Անի Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ինչու՞ եմ միանում Երևանի քաղաքապետի հրաժարականի ստորագրահավաքին

Քաղաքապետը ներկայացնում է քաղաքական ուժ, և եթե կապերը խզել է այդ ուժի հետ, այլևս չի կարող պաշտոնավարել: Քաղաքապետը պետք է աշխատի ավագանիների հետ, Հայկ Մարությանը աշխատում է ինքն իր հետ և գրեթե չի շփվում ավագանիների հետ, փոխարենը պտտվում են լուրեր, որ սերտ կապեր է հաստատել նրանց հետ, որ չեն էլ մասնակցել ավագանու ընտրություններին: 

Համարում եմ, որ Հայկ Մարությանը կորցրել է Երևանի քաղաքապետ լինելու իրավական հիմքերը ու բարոյական իրավունքը:

Երևանի քաղաքապետ պետք է լինի Լույս, ԲՀԿ և Իմ քայլը խմբակցությունների քաղաքական ուժը ներկայացնող:

Հ.Գ. Հիշեցնեմ, որ մեր ուժի քաղաքապետի թեկնածուն Արտակ Զեյնալյանն էր: