Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վեդիում «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ավագանու թեկնածուների գրացումներն ուժը կորցրած ճանաչվեցին․ նրանք ինքաբացարկի դիմումներ էին ներկայացրել

Վեդիում «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ավագանու թեկնածուների գրացումներն ուժը կորցրած ճանաչվեցին․ նրանք ինքաբացարկի դիմումներ էին ներկայացրել
Քաղաքականություն
14:26, 16 декабрь 2021
Հիմք ընդունելով 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում  ավագանու անդամների թեկնածուների կողմից թիվ 13 տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացված ինքնաբացարկի և մանդատից հրաժարվելու մասին դիմումները՝ թիվ 13 տարածքային ընտրական հանձնաժողովը որոշեց ուժը կորցրած ճանաչել «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ընտրական ցուցակներում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուների գրացումները։

Ընտրությունների արդյունքներով մասնակից քաղաքական ուժերից  «Իմ հզոր համայնք»-ը ստացել էր 8666 ձայն, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 7690 ձայն, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 3299։ Ստացած ձայների համաձայն, ոչ մեկը չի հավաքել 50+1 տոկոս, ուստի համայնքի ղեկավար ընտրելու հնարավորություն կլիներ, եթե կազմվեր կոալիցիա։ Ընտրություններից հետո ամենաքննարկվողը ՔՊ-«Հանրապետություն» հնարավոր կոալիցիան էր։

Սակայն ինչպես պարզվեց, «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորող Գագիկ Հակոբյանը՝ «Գոճի» մականունով, չի ցանկացել կազմել կոալիցիա։   Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակն էլ գլխավորում է Արարատի նախկին մարզպետ, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանը։ Համաձայնության չգալուց հետո երկու կուսակցությունները որոշեցին ինքնաբացարկի դիմումներ ներկայացնել։