Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամասիայում ավագանու թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ՏԸՀ

Ամասիայում ավագանու թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ՏԸՀ
Քաղաքականություն
14:37, 16 декабрь 2021
Այսօր ժամը 15։30-ին թիվ 30 տարածքային ընտրական հանձնաժողովը նիստ է հրավիրել՝ քննարկելու Ամասիա համայնքում ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերից ստացված ինքնաբացարկի դիմումները։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց հիշյալ ՏԸՀ նախագահ Արթուր Խաչատրյանը։ Արդեն հայտնել ենք, որ այս խոշորացված համայնքում համայնքի ղեկավարի թեկնածուի շուրջ վեճ է ծագել ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի՝ Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ՀՀԿ-ի եւ Արփի-Ամասիա դաշինքների միջեւ, ՔՊ համամասնական ցուցակի անդամներն էլ որոշել են ինքնաբացարկ հայտնել։ Ճշտմանը՝ դիմումները ո՞ր քաղաքական ուժի ներկայացուցիչներ են ներկայացրել, Խաչատրյանն արձագանքեց․ «Այս պահին ունենք ինքնաբացարկի մի շարք դիմումներ, ՔՊ-ից ստացված դիմումներ էլ կան։ Կքննարկենք եւ նոր միայն պարզաբանում կներկայացնենք»։