Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ Երևանի նոր քաղաքապետի թեկնածու

Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ Երևանի  նոր քաղաքապետի թեկնածու
Քաղաքականություն
15:11, 16 декабрь 2021
Civic.am-ի տեղեկություններով՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նոր քաղաքապետի պաշտոնում առաջադրելու է Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը, որը կանգնած է վերջին տարիներին Երևանում կայացած մի շարք բարեփոխումների ակունքում։

Սա է պատճառը, որ իշխող ուժը հենց նրա թեկնածությունն է ընտրել։ Հրաչյա Սարգսյանի անմիջական մասնակցությամբ են իրականացվել քաղաքային իշխանության մի շարք բարեփոխումներ, հենց նա է իրականացրել Երևանի հանրային տրանսպորտի արդիականացման և Երևանի նոր ավտոբուսների ձեռքբերման և գործարկման ծրագիրը։