Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավարտվեց Նիկոլ Փաշինյանի և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպումը

Ավարտվեց Նիկոլ Փաշինյանի և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպումը
Քաղաքականություն
20:15, 16 декабрь 2021
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակում ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպումը:

Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ միասին դուրս եկավ գրասենյակից: Նրանք չպատասխանեցին լրագրողների հարցերին:

Ըստ շրջանառվող լուրերի` հանդիպմանը քննարկվել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: