Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Լույս» խմբակցությունը չի միանա Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը․ Դավիթ Խաժակյան

«Լույս» խմբակցությունը չի միանա Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը․ Դավիթ  Խաժակյան
Քաղաքականություն
11:08, 17 декабрь 2021
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է․ 

Երեկ ուշ երեկոյան տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի նիստը։ Խորհուրդը որոշեց չմիանալ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։

Նշենք, որ խմբակցության անդամ Անի Խաչատրյանը նշել էր, որ ինքը միանալու է նախաձեռնությանը, իսկ Թեհմինա Վարդանյանը ասել է, որ դեռ չի որոշել։