Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալեքսեյ Օվերչուկը մոտ օրերս կժամանի Հայաստան

Ալեքսեյ Օվերչուկը մոտ օրերս կժամանի Հայաստան
Քաղաքականություն
15:15, 17 декабрь 2021
Մոտ օրերս Հայաստան կժամանի Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Այս մասին «Ազատության» հարցին ի պատասխան՝ տեղեկացնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից` առանց հստակեցնելու, թե կոնկրետ որ օրն է ժամանելու պաշտոնյան։

Օվերչուկը, որը նաև տրանսպորտային կոմունիկացիների ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է ռուսական կողմից, Երևան է ժամանում պատվիրակությամբ՝ Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստին մասնակցելու նպատակով։

Ռուս փոխվարչապետը գտնվում է Ադրբեջանում։ Այսօր նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ավելի վաղ Օվերչուկը Բաքվում մասնակցել է «Ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները ինտեգրված գործընթացների համատեքստում» խորագրով համաժողովին: